Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին





Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուի հետ։

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին՝ ընդգծելով Հայաստանի վերազինման «բացասական ազդեցությունը» տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա։



Leave a Comment