Բարսելոնահայ Արման Մայիլյանն ընդունելության է արժանացել Հռոմի պապի կողմից (տեսանյութ)




TV



Բարսելոնահայ բարերար, հասարակական գործիչ Արման Մայիլյանը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ և նրան նվիրաբերել Աստվածաշնչի հայատառ բացառիկ հրատարակություններից մեկը:

 

Ի դեպ, Արման Մայիլյանը մշտապես աչքի է ընկել հայանպաստ գործունեությամբ և բարեգործություններով: Նա, 2020թ․ սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների  առաջին իսկ օրերից ձեռնամուխ է եղել բանակին, զինծառայողներին, նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու գործին:

 

44-օրյա պատերազմի օրերին ցուցաբերած աջակցության համար բարերարն Արցախի նախագահի կողմից պարգևատրվել էր «Երախտագիտություն» մեդալով։





Leave a Comment