Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին, Իսրայելի հարձակմանը պատասխան գործողությունը դեռ չի ավարտվել, Fars գործակալությանը հայտնել է Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը:
«Այս դիմակայությունը չի ավարտվի երեկվա սահմանափակ գործողություններով։ Իրանը կշարունակի հարվածներ հասցնել։ Այս գործողությունները շատ ցավոտ կլինեն ագրեսորների համար և կստիպեն նրանց զղջալ իրենց արածի համար», – ասել է աղբյուրը։
Իսրայելի դեմ Իրանի գործողության հաջորդ փուլը կարող է ներառել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածներ, հավելել է ռազմական աղբյուրը։