ԱՄՆ
Թրամփի վարչակազմը հրամայել է ներգաղթի և մաքսային ծառայությանը դադարեցնել գյուղատնտեսական արդյունաբերության, հյուրանոցների և ռեստորանների խուզարկություններն ու ձերբակալությունները, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով էլեկտրոնային նամակին և Սպիտակ տան երեք պաշտոնյաների։
Փաստաթղթում ասվում է, որ «թույլատրվում են այս ոլորտներում մարդկանց թրաֆիքինգի, փողերի լվացման, թմրանյութերի մաքսանենգության հետ կապված հետաքննությունները»։
Գործակալության զրուցակիցները նշել են, որ նախագահ Թրամփի կողմից միգրանտներին զանգվածաբար արտաքսելու արշավի մասշտաբները վնասում են այն արդյունաբերություններում և ընտրատարածքներում, որոնք նա չի ցանկանում կորցնել։