Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանում գործող «Ադրբեջանի ուսումնասիրությունների կենտրոն» ոչ պետական կազմակերպությունը, որում ներգրավված են նաև այդ երկրում ապաստանած ադրբեջանցի վտարանդի գործիչներ, տելեգրամյան իր ալիքում տարածել է հետևյալ նյութը՝
«Հիմնվելով տեղական (ադրբեջանական) աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա՝
Ադրբեջանի Հանրապետությունում զինվորները, որոնք ավարտել են իրենց ծառայությունը և տեղափոխվել են պահեստազոր, կանչվել են «20-օրյա ուսումնական հավաքների»:
Չեղարկվել են արձակուրդի մեկնող զինվորականների արձակուրդները, իսկ արձակուրդում գտնվող բազմաթիվ զինվորականներ վերադարձվել են ծառայության:
Մեծ թվով դագաղներ տեղափոխվել են առաջնագծին մոտ պահեստներ»:
Որքանո՞վ է նյութում նշված տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, դժվար է գնահատել, սակայն, ամեն դեպքում, պարզ է, որ Բաքվի բարբարոսկան վարչախումբն Իրան-Իսրայել հակամարտության համատեքստում ամենևին էլ խաղաղասեր և չեզոք կողմ չէ»։
Ոսկանյանը մեկ այլ գրառմամբ հայտնել էր․ «
Դատելով հակաիրանական սոցցանցային զգալի ակտիվությունից՝ գրեթե կասկած չկա, որ քարոզչական տիրույթում ներիրանական պանթյուրքական ցանցն աշխատում է Իսրայելի դաշնակից Բաքվի բարբարոսական վարչախմբից եկող հրահանգավորմամբ և ուղղորդմամբ։
Չնայած նույն այդ վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այսօր հերքել է, որ Իրանի ներսում Իսրայելն օգտագործել է հենց Բաքվի հովանու ներքո գտնվող պանթյուրքիստների լրտեսական ցանցը, կարծում եմ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո Իրանի համապատասխան մարմինները կզբաղվեն այս խնդրով, որն անվտանգային լուրջ մարտահրավեր է դարձել իրանական պետության համար»։
***