Իսրայելի ԶՈՒ խոսնակի ճեպազրույցն ընդհատվել է Իրանի կողմից սպասվող հարձակման պատճառով

Իսրայելի զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինի հեռուստատեսային ճեպազրույցն ընդհատվել է՝ Իրանի կողմից սպասվող հարձակման պատճառով։

«Սպասվում է հարված Կենտրոնական Իսրայելի ուղղությամբ», – Reuters-ին ասել է Իսրայելի պաշտոնյաներից մեկը։

Ավելի վաղ երկրի բանակը հրահանգել էր իսրայելցիներին մնալ ապաստարաններում։

Զուգահեռաբար, Իսրայելը շարունակում է հարվածները իսլամական հանրապետության թիրախների վրա։ Ըստ վերջին տեղեկությունների՝ դրանց թիրախում է եղել նաև Սպահանում գտնվող միջուկային օբյեկտը։ Իսրայելական կողմը պնդում է, որ հարվածի հետևանքով Սպահանի ուրանի վերամշակման գործարանն ամբողջությամբ ապամոնտաժվել է։ Իրանական կողմն այս տեղեկությունը դեռ չի հաստատել։

Leave a Comment