
Իսրայելը թիրախավորել և հարվածներ է հասցրել Իրանի տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ: Երկրի իշխանությունները հայտարարել են, որ հարձակվել են Իրանի միջուկային ծրագրի վրա և արտակարգ դրություն մտցրել Թեհրանի պատասխան հարվածների ակնկալիքով:
Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար:
Իսրայելի հարվածների ֆոնին վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացվել Իրանի Ղոմ քաղաքի Ջամքարան մզկիթի վրա։ Իրանը օրվա ընթացքում 100 անօդաչու թռչող սարք է ուղարկել Իսրայելի ուղղությամբ:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ասել է, որ Իրանը վճռական պատասխան կտա նույն չափով, «որքան ջանքեր է գործադրել տարածաշրջանում խաղաղության և հանգստության համար»։
Իրանագետ Արմեն Վարդանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ պատասխան հարված միանշանակ լինելու է, որովհետև Իրանի հեղինակությանը շատ մեծ հարված է հասցվել, և դեմքը փրկելու խնդիր ունի. «Իրանը, բնականաբար, հրթիռային հարվածներ կհասցնի, սակայն դա չի վերածվելու լայնամասշտաբ պատերազմի, ինչպես ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում է»:
Ըստ Վարդանյանի՝ կողմերը կհանդարտվեն ԱՄՆ-ի միջնորդությամբ, և կոնֆլիկտը ժամանակավորապես կսառեցվի:
Դիտարկմանը, թե Թրամփի հայտարարությունը արդյոք հակառակի մասին չէ՞ր, բացահայտ սպառնալիք չէ՞ր Իրանին և արդյոք չէ՞ր խոսում այն մասին, որ Իսրայելը այդ գործողությունների գնացել է ԱՄՆ համաձայնությամբ, Վարդանյանը պատասխանում է. «Իհարկե համաձայնություն եղել է»:
Ըստ Վարդանյանի՝ ռիսկային սցենարներ Հայաստանի համար չկան:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ