Բուդապեշտում կայացել է ձյուդոյի աշխարհի առաջնության վիճակահանությունը:
Հունգարիայի մայրաքաղաքում մեկնարկող ստուգատեսում Հայաստանը մեկ ներկայացուցիչ ունի. 60 կգ քաշային կարգում հանդես կգա 20-ամյա գյումրեցի Աշիկ Անդրեյանը:
Հայ մարզիկը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի Պանամերիկյան խաղերի կրկնակի հաղթող, բրազիլացի Միշել Ավգուստոյի դեմ: Հաղթելու դեպքում Անդրեյանը քառորդ եզրափակչում կարող է հանդիպել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, վրացի Գեորգի Սարդալաշվիլիի հետ: