Լուրեր՝ աշխարհից. մեկ տողով

🔸Իսրայելի հարվածները Թեհրանի բնակելի թաղամասերին խլել են առնվազն 78 մարդու կյանք, վիրավորել ավելի քան 300-ը՝ լրատվամիջոցներ:

🔸Թրամփը WSJ-ին ասել է, որ ԱՄՆ-ն գիտեր, որ Իսրայելը պլանավորում էր հարձակվել Իրանի վրա:

Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին ԱՄՆ-ն տարածաշրջան է տեղակայում ռազմական ուժեր, այդ թվում՝ ականակիրներ — AP:

🔸Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել ևս 1200 զոհվածի մարմին, հաստատել է Ուկրաինայի ռազմագերիների հետ վարվելու համակարգող կենտրոնը

Նավթի գները 13%-ով բարձրացել են՝ Իսրայելի կողմից հում վառելիքի խոշոր մատակարար Իրանին հարվածելու պատճառով:

🔸Թաիլանդից Դելի թռչող Air India ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Փհուքեթում՝ զուգարանում ռումբի մասին հաղորդագրություն ստանալուց հետո:

Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում Boeing Dreamliner-ի կործանման վայրում հայտնաբերվել է սև արկղերից մեկը:

The post Լուրեր՝ աշխարհից. մեկ տողով appeared first on Ազգ.

Leave a Comment