
«Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա»,- «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Տեղաշարժեր չկա՞ն սահմաններին»,- այս հարցին Գրիգորյանը պատասխանել է․ «Մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում: Ես չէի շտապել գնահատական տալ այս էսկալացիային, եկեք սպասենք, հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն, այնուհետև, կարծում եմ, որ որոշակի ժամանակ է պետք՝ գնահատելու, թե այս հարձակումը ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»: