Տեսանյութ. Իսրայելն այս հարձակմանը պատրաստվել է երկար ժամանակ. «Մոսադի» խմբերն  Իրանի բաց տարածքներում տեղակայել են «ճշգրիտ զենքի» համակարգեր

Մոսադը նախապես գաղտնի անօդաչու թռչող սարքերի բազա էր ստեղծել Իրանում և նախապատրաստվել հարձակման։

Իսրայելի՝ Իրանին հարվածելուց առաջ «Մոսադ» հետախուզական ծառայությունը ռազմական բազա է հիմնել Իրանում՝ երկիր մաքսանենգ ճանապարհով ներմուծված անօդաչու թռչող սարքերի պաշարները պահելու համար. հաղորդում է «Հաարեց»-ը՝ հղում անելով Իսրայելի անվտանգության բարձրաստիճան աղբյուրին։

Իսրայելական հարձակումն սկսվել է Թեհրանի մոտ գտնվող բանակային բազայի հրթիռային կայանների վրա անօդաչու թռչող սարքերի արձակմամբ։ Միևնույն ժամանակ, «Մոսադի» խմբերը գործել են  Իրանի կենտրոնում և բաց տարածքներում տեղակայել օպերատիվ «ճշգրիտ զենքի» համակարգեր:

«Հաարեց»-ի աղբյուրը հավելել է, որ ծառայությունը մեքենաների վրա տեղադրել է հարձակողական հարվածային համակարգեր և տեխնոլոգիաներ, որոնք ուղղված են իրանական ՀՕՊ համակարգերի չեզոքացմանը։

Թերթի աղբյուրի խոսքով՝ «Մոսադի» գործողությունները պլանավորվել են երկար ժամանակահատվածում, իսկ հետախուզական տվյալները հավաքագրվել են տարիների ընթացքում։

Leave a Comment