
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից իրականացված հարձակման վերաբերյալ՝ հայտնելով, որ Շահիդ Մոստաֆա Ահմադի Ռոշանի ուրանի հարստացման կենտրոնի վրա հարձակումը վնաս է հասցրել համալիրի որոշ հատվածներին։
«Տեղեկացնում ենք ձեզ, որ Շահիդ Ահմադի Ռոշանի ուրանի հարստացման կենտրոնի (Նաթանզ քաղաքում) վրա հարձակման հետևանքով օբյեկտը վնասվել է մի քանի հատվածներում։ Վնասի չափը ներկայումս գնահատվում է», – ասվում է ԻԱԷԿ-ի հայտարարության մեջ։
Փաստաթղթում ներառված նախնական տեղեկությունների համաձայն՝ անձնակազմի շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան։