
Երևանը դատապարտում է Իսրայել վերջին հարձակումն Իրան վրա, Չեխիայում «GLOBSEC 2025» ֆորումին ընթացքում Եվրամիությանն անդամացկելու հարցին անդրադառնալուց առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք մենք տարածաշրջանում։ Եվ մենք շատ մտահոգ ենք», – ընդգծել է Փաշինյանը:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Պաշտոնական Երևանը դատապարտումէ Իրանի դեմ Իսրայելի հարձակումն ու կոչ արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»:
Իսրայելն անցած գիշեր հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին և ռազմական օբյեկտներին ամբողջ երկրում։ Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին:
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանի պատասխանը կլինի կոշտ: