ՊՊԾ աշխատակիցները լրագրող Վահե Մակարյանին դուրս են հանել ԱԺ շենքից — MediaNews









Լրագրող Վահե Մակարյանն այսօր ԱԺ-ում մասնակցել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին, որի ժամանակ քննարկվում է զինծառայողների վերաբերյալ նախագիծը:

Նիստի ընթացքում դահլիճ են մտելն ԱԺ-ում ծառայություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցներն ու լրագրող Վահե Մակարյանին հորդորել դուրս գալ նիստերի դահլիճից։

Բանն այն է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արգելել է Մակարյանի մուտքն Ազգային ժողով, սակայն պատգամավորներից մեկը նրան անցաթուղթ էր տվել, որ ներկա լինի նիստին։

ՊՊԾ աշխատակիցները խնդրել են որ լրագողը դուրս գա ԱԺ շենքից ու նշել, որ եթե կամավոր չգնա՝ նրան ստիպված կլինեն դուրս հանել։

Մակարյանը հրաժարվել է լքել Ազգային ժողովի շենքը, ինչից հետո ՊՊԾ աշխատակիցները նրան դուրս են հանել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment