
Իրանական կողմը պաշտոնապես հայտարարել է հիվանդանոց տեղափոխված 50 քաղաքացիական անձանց վիրավորման մասին, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Նրանցից 35 անձ կանայք և երեխաներ են։
Զոհերի և վիրավորների վերջնական թվի մասին հստակ տեղեկություններ առայժմ չկան։
Հաստատվել է նաև, որ իսրայելական հարվածների հետևանքով վնասվել է կենտրոնական Իրանի Նաթանզ քաղաքի մոտակայքում տեղակայված միջուկային օբյեկտի վերերկրյա հատվածը միայն»։