
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նորայր Կարգանյան փողոցի մի շարք բնակիչներ բողոքում են ջրի որակից։
«Մենք ամեն օր ստիպված գնում ենք ուրիշ տեղից ջուր բերում։ Օրվա մեջ տալիս են 1-2 ժամ, դա էլ շատ թույլ, դեղին գույնի ու ահավոր հոտով։ Արդեն 7 տար է՝ այս վիճակն է։ Ավելի շատ ճահճի ջուր են տալիս մեզ»,- նշեց բնակիչներից մեկը։