ԱՄԷ-ն ամենախիստ կերպով դшտապարտում է Իսրшյելի հшրձակումը

Դիտում ՝ 22 550

ԱՄԷ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա և կոչ է արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ հետագա սրումը կանխելու համար: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:

«Արաբական Միացյալ Էմիրությունները ամենախիստ կերպով դատապարտում է Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի Իսլամական Հանրապետության վրա՝ խորը մտահոգություն հայտնելով շարունակվող սրման և տարածաշրջանում անվտանգության ու կայունության վրա դրա հետևանքների վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է առավելագույն զսպվածության դրսևորման կարևորությունը՝ հակամարտության խորացման ռիսկերից խուսափելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment