Իրանը խոստանում է «ջախջախիչ» պատասխան հարված հասցնել Իսրայելին

Երեւան: Մեդիամաքս: Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբն այսօր հայտարարել է, որ «ջախջախիչ» պատասխան հարված է հասցնելու Իսրայելին:

IRNA գործակալությունը հայտնում է, որ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ ասված է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյիդ Ալի Խամենեիի հրամանի համաձայն՝ Զինված ուժերը «ջախջախիչ» հարված կհասցնեն Իսրայելին, որը կստիպի նրան զղջալ իր ագրեսիայի համար:

 

Իրանի Զինված ուժերի խոսնակ, գեներալ Աբոլֆազլ Շեկարչին իր հերթին ասել է, որ պատասխան գործողությունները ծանր հետեւանքներ են ունենալու Իսրայելի համար: Նա նշել է, որ իսրայելական ռեժիմի հարձակումներն իրականացվել են ԱՄՆ աջակցությամբ:

Leave a Comment