
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի կողմից Իրանին հարվածնելն անվանել է «միակողմանի գործողություն», որի հետ Սպիտակ տունը որևէ առնչություն չունի: Մարկո Ռուբիոն նաև կոչ է արել Իրանին՝ չհարձակվել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերի վրա։
«Այսօր երեկոյան Իսրայելը միակողմանի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ: Մենք չենք մասնակցում Իրանի դեմ հարվածներին, և մեր գերակա խնդիրն է պաշտպանել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերը», – իր հայտարարության մեջ ասել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Իսրայելը Վաշինգթոնին հայտնել է, որ իր գործողություններն «անհրաժեշտ էին ինքնապաշտպանության համար»։
Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերվա ընթացքում լայնածավալ գործողություն են սկսել Իրանի դեմ, որն ուղղված է Թեհրանի միջուկային ծրագրին: Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ Իրանը ձեռք է բերել բավարար քանակությամբ հարստացված ուրան՝ մի քանի օրվա ընթացքում 15 միջուկային ռումբ ստեղծելու համար, ուստի Իսրայելը պետք է միջոցներ ձեռնարկի այս «անխուսափելի սպառնալիքի» դեմ, հաղորդում է The Times of Israel-ը։