Իրավիճակը Թեհրանում՝ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո — MediaNews

Ինչպես հայտնի է՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։

766.jpg (55 KB)

Հարձակման հետևանքով տուժել են նաև քաղաքացիական բազմաթիվ ենթակառուցվածքներ, կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում:

759.jpg (124 KB)

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին և սկսել է ռազմական գործողություն։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ գործողությունը կտևի «այնքան օր, որքան անհրաժեշտ լինի»։

760.jpg (264 KB)

ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ Իրանը բավականաչափ հարստացված ուրանի պաշար ունի՝ մի քանի ատոմային ռումբ պատրաստելու համար մի քանի օրվա ընթացքում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այս «անխուսափելի վտանգը» կանխելու համար: Օդային և թիրախային հարվածներ են հասցվել Թեհրանին, Սպահանին, Նաթանզին, Ֆորդոյին, Ղոմին և Թավրիզին:

761.jpg (257 KB)

 Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին զգուշացրել է Իրանի տարածքին հարվածներից հետո «դառը և ցավալի» հետևանքների մասին։
765.jpg (482 KB)

Խամենեին հայտարարել է, որ կատարյալ ազատություն է տալիս զինվորականներին:

762.jpg (232 KB)

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, միջուկային գիտնական, «Իսլամական ազատ համալսարանի» նախագահ Մոհամմադ-Մեհդի Թեհրանչին և «Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության» նախկին ղեկավար, միջուկային գիտնական  Ֆերեյդուն Աբբասին։

763.jpg (298 KB)767.jpg (68 KB)768.jpg (377 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment