ԱՄՆ պետքարտուղարն Իրանին նախազգուշացրել է ձեռնպահ մնալ իրավիճակի սրացումից

ԱՄՆ կապ չունի Իրանի նկատմամբ իսրայելական հարձակման հետ, ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ըստ նրա` Վաշինգտոնի հիմնական առաջնահերթյությունը տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զինծառայողների անվտանգությունն ապահովելն է։

«Անցած գիշեր Իսրայելը Իրանի դեմ ձեռնարկել է միակողանի գործողություն։ ԱՄՆ այդ հարվածներին չի մասնակցել, մեր հիմնական խնդիրն էր պաշտպանել տարածաշրջանում ամերիկյան ուժերը»,- ասել է նա։

Ռուբիոյի խոսքով` Իսրայելը նախօրոք տեղեկացրել է իր գործողության մասին, որն իրականացրել է «ինքնապաշտպանության իրավունքի» համաձայն։

Ռուբիոն միաժամանակ Թեհրանին նախազգուշացրել է ձեռնպահ մնալ իրավիճակի սրացումից։ «Հստակ եմ ասում. Իրանը չպետք է տարձակվի ԱՄՆ շահերի կամ ամերիկյան անձնակազմի վրա»,- ասել է նա։

Leave a Comment