ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Ներկա են եղել նաև շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու (տեղական նշանակության նորահայտ հուշարձան) տարածքում աշխատակիցները դիտարկել են ընթացիկ աշխատանքները` ներկայացնելով որոշ դիտողություններ:
Սրվեղ վանական համալիրի տարածքում (հանրապետական նշանակության հուշարձան, պետ. ցուցիչ՝ 10.9.5.1,) աշխատակիցները ծանոթացել են Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման ընթացքին:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: