
Հնդկաստանի արևմուտքում (Գուջարաթ) Ահմեդաբադ օդանավակայանի մոտ թռիչքից հետո կործանվել է հնդկական Air India-ին պատկանող մարդատար ինքնաթիռը:
India Today-ը հայտնում է, որ ինքնաթիռում եղել է 242 մարդ։
The Times of India-ն էլ պարզաբանում է, որ կործանված ինքնաթիռը եղել է Boeing 787 Dreamliner։
Air India-ն «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ չվերթը պետք է մեկնել Լոնդոնի Գեթվիք օդանավակայան։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ ինքնաթիռի հետ «միջադեպ» է տեղի ունեցել, և ընկերությունը ներկայումս հետաքննում է միջադեպի մանրամասները։
Լրատվամիջոցները հրապարակել են վթարի վայրից լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում երևում է ծխի սյուն։
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։
![]()