Կի մ Չ են Ը նը Պпւտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը»

Դիտում ՝ 25 253

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական ​​Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի օրվա կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական հեռագրում քաղաքական գործչին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը», հաղորդում է ԿԺԴՀ կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):

Հեռագրում Հյուսիսային Կորեայի առաջնորդը Ռուսաստանի նախագահին անվանում է իր «ամենամտերիմ ընկերը»։

«Իմ ամենամտերիմ ընկեր, ամբողջ սրտով մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ եղբայրական ռուս ժողովրդին՝ հավերժական հաջողություններ, բարեկեցություն և բարգավաճում», — ասվում է փաստաթղթում։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment