Թենիս. Լոյս Պուասոն 296 Դիրք Բարձրացաւ

Ֆրանսացի թենիսվումըն Լոյս Պուասոն, որ «Ռոլան Կարոս»-ի նոր աստղն էր, 296 դիրքի ոստում արձանագրեց աղջկանց թենիսի ընդհանուր դասաւորման մէջ, «Ռոլան Կարոս»-ի իր «երազային» արդիւնքներէն ետք:

Պուասոն, որ 361-րդ դասուած էր, հասած էր կիսաւարտական եւ այժմ 65-րդ դիրքը կը գրաւէ դասաւորման մէջ:

Քոքօ Կաֆ, որ աւելի ուշ ախոյեան դարձաւ, դուրս ձգած էր Պուասոնը: Դասաւորման առաջին երեք դիրքերը գրաւող Արինա Սապալենքա, Կաֆ եւ Ճեսիքա Փեկուալա մնացին իրենց դիրքերուն վրայ:

Սապալենքա աւարտականին պարտութիւն կրած է Կաֆէն:

Հրաւէրով մասնակցած Պուասոն դուրս ձգած էր 3-րդ դասուած Փեկուլան` հասնելով քառորդ աւարտական, ապա 6-րդ դասուած Միրա Անտրէեւան, Կաֆէն (կիսաւարտականին) պարտուելէ առաջ:

Տղոց պարագային, «Ռոլան Կարոս»-ի ամէնէն երկար տեւող աւարտական մրցումէն ետք, ախոյեան Քարլոս Ալքարաս մնաց Բ. դիրքին վրայ, մինչ աւարտականին պարտուած իտալացի Եաննիք Սինըր մնաց առաջին:

Հակառակ պարտութեան, Սինըր 500 կէտ շահեցաւ, որովհետեւ ան անցեալ տարի կիսաւարտականին պարտուած էր եւ այս տարի հասած աւարտական, մինչ Ալքարաս կէտ չշահեցաւ` նկատի ունենալով, որ անցեալ տարի ալ ան շահած էր «Ռոլան Կարոս»-ը:

3-րդ դասուած գերմանացի Ալեքսանտր Զվերեւ 900 կէտ կորսնցուց` պարտուելէ ետք քառորդ աւարտականին` Նովաք Ճոքովիչէն: Ճոքովիչ 5-րդ դիրքը գրաւեց 4-րդ դասուած Ճեք Տրէյփըրի ետին:

Ստորեւ` տղոց եւ աղջկանց լաւագոյն 20 մարզիկները.

ՏՂԱՔ

1.- Եաննիք Սինըր (Իտալիա)
2.- Քարլոս Ալքարաս (Սպանիա)
3.- Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա)
4.- Ճեք Տրէյփըր (Բրիտանիա)
5.- Նովաք Ճոքովիչ (Սերպիա)
6.- Լորենցօ Միւզեթթի (Իտալիա)
7.- Թէյլըր Ֆրից (Միացեալ Նահանգներ)
8.- Թոմի Փոլ (Միացեալ Նահանգներ)
9.- Հոլկեր Ռունէ (Դանիա)
10.- Ալեքս Տը Մինաուր (Աւստրալիա)
11.- Տանիլ Մետվետեւ (Ռուսիա)
12.- Պեն Շելթըն (Միացեալ Նահանգներ)
13.- Ֆրանսըզ Թիաֆօ (Միացեալ Նահանգներ)
14.- Արթիւր Ֆիս (Ֆրանսա)
15.- Անտրէ Ռուպլեւ (Ռուսիա)
16.- Քասփըր Ռուտ (Նորվեկիա)
17.- Եաքուպ Մենշիք (Չեխիա)
18.- Ֆրանչիսքօ Չերունտուլօ (Արժանթին)
19.- Կրիկոր Տիմիթրով (Պուլկարիա)
20.- Ուկօ Ումպեր (Ֆրանսա)

ԱՂՋԻԿՆԵՐ

1.- Արինա Սապալենքա (Պիելոռուսիա)
2.- Քոքօ Կաֆ (Միացեալ Նահանգներ)
3.- Ճեսիքա Փեկուլա (Միացեալ Նահանգներ)
4.- Ճասմին Փաուլինի (Իտալիա)
5.- Ժեկ Քինուէն (Չինաստան)
6.- Միրա Անտրէեւա (Ռուսիա)
7.- Իկա Շվիանթեք (Լեհաստան)
8.- Մետիսըն Քիզ (Միացեալ Նահանգներ)
9.- Փաուլա Պատոզա (Սպանիա)
10.- Էմմա Նաւարրօ (Միացեալ Նահանգներ)
11.- Էլենա Ռիպաքինա (Ղազախստան)
12.- Տիանա Շնայտըր (Ռուսիա)
13.- Էլինա Սվիթոլինա (Ուքրանիա)
14.- Քարոլինա Մուչովա (Չեխիա)
15.- Ամանտա Անիսիմովա (Միացեալ Նահանգներ)
16.- Տարիա Քասաթքինա (Աւստրալիա)
17.- Պարպորա Քրէյչիքովա (Չեխիա)
18.- Լիուտմիլա Սամսոնովա (Ռուսիա)
19.- Էքաթերինա Ալեքսանտրովա (Ռուսիա)
20.- Ելենա Օսթափենքօ (Լաթվիա)

Leave a Comment