Ըմբիշ Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն, նա Եվրոպայի չեմպիոն է

Ըմբիշ Հայկ Մանուկյանը Սկոպիեում ընթացող Եվրոպայի առաջնությունում տուշեով հաղթել է ադրբեջանցի Նազարովին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն. տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան:

Ըմբիշ Մարատ Աճեմյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Ըմբիշ Արարատ Ավետիսյանը կամային գեղեցիկ հաղթանակ էր տարել գոտեմարտի վերջին վայրկյաններին և նվաճել բրոնզե մեդալ:

Հիշեցնենք՝ ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դարձել էին արծաթե մեդալակիրներ:

Leave a Comment