Երևանի ՔՊ-ական իշխանությունները 2018-ից յոթ երգ գիտեն, յոթն էլ մետրոյի Աջափնյակի կայարանի մասին: Այդ կայարանը կառուցելու խոստումը 2018-ին տվել են, 23-ին կրկին տվել են, այսօր՝ 2026-ի խորհրդարանական ընտրությունների շեմին նորից տալիս են: Ավինյանն է այդ խոստումով Ազգային ժողով գնացել ու ձեռքի հետ բողոքել տրանսպորտի թանկացումները բոյկոտող քաղաքացիներից: