Ճամբարակում պայթյունից տուժածների թիվը հասել է 11-ի, նրանցից 3-ին տեղափոխում են Երևան. ԱՆ

Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այժմ կազմակերպվում է նրանցից 3-ի տեղափոխումը Երևանի բուժհաստատություններ:

Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն:

Գեղարքունիքի փոխմարզպետի փոխնացմամբ՝ ևս երկու անձ դեռ որոնվում են։

 

Leave a Comment