Պայթյուն Ճամբարակի տներից մեկում, կա մեկ զոհ, առնվազն 9 տուժած

Պայթյուն է տեղի ունեցել Ճամբարակ քաղաքի բնակարաններից մեկում, ինչի հետևանքով կա մեկ զոհ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Ահազանգը ՆԳՆ-ն ստացել է հունիսի 11-ին՝ 8:34-ին:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ բռնկված հրդեհի հետևանքով 9 տուժած հոսպիտալացվել է, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են:

Leave a Comment