
Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնել է, թե ինչու են որպես վարչապետի թեկնածու առաջադրել Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը:
«Դավիթ Համբարձումյանն արժանի է, նա ի վիճակի է լուրջ պայքար մղելու»,- ասել է նա:
Դիտարկմանը, թե Համբարձումյանը խոցելի թեկնածու է, Սարգսյանը պատասխանել է, որ ում էլ առաջադրեին, մեծ հակազդեցության էր արժանանալու։
«Այո՛, մենք իշխանության չենք հավակնում, այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ իշխանափոխության. մի՞թե, պարզ չէ բոլորիդ համար»:
Անդրադառնալով հարցին՝ քաղաքացիական պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է՝ Սարգսյանը պատասխանել է.
«Ես բոլոր վտանգները տեսնում եմ այս իշխանության պարագայում, ամենաանհավանական բաները կարող են լինել»:
Հիշեցնենք՝ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել և որպես թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ