Քաղաքացիական պատերազմի սպառնալիք եմ տեսնում, ավելի քան վստահ եմ, որ այս անձը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը– խմբ.) գնում է այդ ճանապարհով, նա ունի համապատասխան ճանապարհային քարտեզ։ Այս մասին հունիսի 10-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա կատարվողը շատ վտանգավոր է անվանել՝ հաշվի առնելով նաեւ երկրում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակը, վստահություն հայտնելով, որ իշխանությունները դիտավորյալ ժողովրդին եւ երկիրը տանում են բախումների։ «Այս ամբողջ գործունեության ընթացքում այս մարդու եւ նրա տերերի հոգին փառավորվել է, երբ հայերի արյուն է թափվել։ «Ես չեմ զարմանա, եթե նա ձեռնարկի ամենակեղտոտ քայլերը»,- նշել է խորհրդարանականը: Նրա կարծիքով՝ կլինեն սադրանքներ, կստեղծվեն կազմակերպված խմբեր, որոնք կփորձեն մոլորեցնել հանրությանը՝ հասարակության մի մասին դարձնելով իրենց հանցագործությունների մեղսակից: Նա համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտություն կլինի պաշտպանել հավատքը:
Դանիելյանը նաեւ չի բացառել, որ իշխանությունները փորձում են շեղել հանրության ուշադրությունը հնարավոր ապագա զիջումներից եւ պետության համար կործանարար քայլերից։ «Սիրո կարգախոսի ներքո նա ամեն ինչ ոչնչացնում է: Եթե նա խոսում է ինչ-որ բանի հանդեպ սիրո մասին, դա պետք է հասկանալ հակառակը, նա ատում է Հայ եկեղեցին: Նա առաջնորդվում է միայն քաղաքական հաշվարկով։ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները համապատասխանում են Ադրբեջանի հայտարարություններին, նրանք կատարում են Անկարայի եւ Բաքվի բոլոր պահանջները։ Միեւնույն ժամանակ, եթե մենք չենք կարող պաշտպանել մեր ինքնության վերջին հենասյունը, ապա մեր գոյությունն անիմաստ է, սա վերաբերում է ե՛ւ քաղաքական դաշտին, ե՛ւ ժողովրդին»,- եզրափակել է նա։