«Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացություն. Տիգրան Ավինյան

Սիրելի՛ երևանցիներ,

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները:

Առաջիկայում նախատեսվում է՝

ամբողջական ֆինանսավորման հաստատում ՀՀ կառավարության կողմից,

ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքներ,

շինարարության մրցույթի նախապատրաստում։

Նախագծի ընթացքը և առաջիկա քայլերը քննարկել ենք «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ հանդիպման ընթացքում:

 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment