Հնդկաստանի հարավային Քերալա նահանգի ափերի մոտ Սինգապուրի դրոշի ներքո նավարկող MV WAN HAI 503 բեռնանավի վրա պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով վիրավորվել են նավի վրա գտնվող հինգ նավաստիներ, չորսը անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի ափային պահպանությունը։
Նավը Կոլոմբոյից (Շրի Լանկա) ուղեւորվում էր Մումբայի նավահանգիստ, որտեղ պետք է հասներ հունիսի 10-ին: Երբ կոնտեյներատար նավն անցնում էր Կոչին նավահանգստի կողքով, նավի վրա պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը:
Նավում անձնակազմի 22 անդամ կար: Պայթյունի պատճառը եւ կոնտեյներային նավին հասցված վնասի չափը դեռեւս պարզված չեն: Նաեւ դեռեւս հայտնի չէ, թե ինչ բեռ է եղել նավի վրա: Դեպքի վայր են ուղարկվել Հնդկաստանի ափային պահպանության եւ Հնդկաստանի ռազմածովային ուժերը: