Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է քաղաքի կենտրոնում տեղի ունեցող ԱՄՆ ներգաղթային քաղաքականության դեմ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին տեղի ունեցած թալանման դեպքերի մասին։
«Կան հաղորդագրություններ 6-րդ փողոցի և Բրոդվեյի տարածքում գտնվող խանութներում թալանման մասին։ Ոստիկաններն ուղարկվել են հետաքննության», – ասվում է ոստիկանության X սոցիալական ցանցում տեղադրված հայտարարության մեջ։
Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից իրականացված խուզարկությունը վերածվել է ցուցարարների հետ բախումների։ Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնացել է, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկեր վճարելուց՝ ի պատասխան Թրամփի վարչակազմի կողմից դաշնային ֆինանսավորման հնարավոր լայնածավալ կրճատումների։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հունիսի 8-ին հայտարարել է, որ բողոքի ցույցերի ֆոնին քաղաքում կտեղակայվի Ազգային գվարդիայի 2000 զինծառայող։
Կալիֆոռնիան ավանդաբար համարվում է Դեմոկրատական կուսակցության հենարան, և Թրամփը բազմիցս քննադատել է այն։ Մայիսին նա սպառնացել է կրճատել պետական ֆինանսավորումը՝ մրցումներին տրանսգենդեր մարզիկի մասնակցության պատճառով։ ԱՄՆ վարչակազմը նախկինում չեղարկել է ջրհեղեղների կանխարգելման 126.4 միլիոն դոլարի ծրագրեր և քննադատել Կալիֆոռնիայի կողմից անտառային հրդեհների դեմ պայքարի մեթոդները։
Հունվարի 20-ին, երդմնակալության օրը, 47-րդ նախագահի պաշտոնում իր առաջին ելույթում Թրամփը խոստացավ անհապաղ դադարեցնել ԱՄՆ անօրինական ներգաղթը և սկսել միլիոնավոր միգրանտների արտահանձնման գործընթացը։ Նա նաև հայտարարեց ազգային արտակարգ դրություն՝ ԱՄՆ հարավային սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով։