Ֆուտբոլն էլ է ձեզ համար հետաքրքիր, պետք է մտնեք Ռեալ Մադրիդի քաղաքականությո՞ւն․ լրագրողը՝ Խուդաթյանին

Դուք կարծում եք, որ վարչապետը իր լիազորույթուններից բխող բոլոր պարտականությունները պիտի դնի մի կողմ, զբաղվի եկեղեցու հարցո՞վ։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին հարց ուղղեց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը։

«Վարչապետը իր բազմաթիվ հրապարակումներում ասել է, որ այս հարցը հետաքրքիր է, նաև ես եմ ասել, որ այս հարցը մեզ հուզում է, և այս հարցը մեզ անդրադառնում է այնքանով, որ մենք հայ քրիստոնյաներ ենք, ովքեր Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են։ Ե՛վ որպես քրիստոնյա, և՛ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, այո՛, մենք կարող ենք բարձրաձայնել այս հարցը և մենք բարձրաձայնում ենք»,- ասաց Խուդաթյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment