Սրանք իրենցից ու իրենց աթոռից էն կողմ ոչինչ չեն սիրում – Live News

Երեկվա Նիկոլի շարասյան հետ ուղղակի առնչություն ունեցող վթարը բնավ զարմանալի դրվագ չէր, քանի որ նման դեպքերը մեր իրականության մեջ ընդհանրապես նորություն չեն: Բոլորս ենք հիշում Լեո փողոցում տեղի ունեցած հղի կնոջը մեքենայի տակ գցելու ողբերգական դեպքը, երբ նիկոլական կորտեժն անգամ չէր կանգնել՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել:

Ասեմ ավելին՝ հղի կնոջը վթարի ենթարկելուց ու սպանելուց հետո, անգամ, Նիկոլին սպասարկող շարասյան վարքագծում բնավ փոփոխություն չեղավ, և շարունակում են նման ագրեսիվ վարքագիծ դրսևորել՝ հանրության շրջանում լարվածություն ու ստրեսային իրավիճակ ստեղծելով (մոտ մեկ տասնյակ մեքենաների անցման համար մոտ 5-10 րոպե ամեն շարժ պարալիզացվում է):

Էս ա սրանց «ժողովրդավարությունն» ու հանրությանը «սիրելը», որն ամեն օր սրանք անհոգնել կրկնում են: Սրանք իրենցից ու իրենց աթոռից էն կողմ ոչինչ չեն սիրում ու թքած ունեն ամեն ինչի վրա: Դրա փոխարեն շարունակում են ցինիկաբար տանել իրենց քաղաքական մանիպուլյատիվ քարոզը՝ ոչ մի վայրկյան դրանից չշեղվելով: 

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment