«Մեր խնդիրն է մաքսային վերահսկողությունը կազմակերպել ցանկացած սցենարի դեպքում։ Խոսում ենք ապաշրջափակման, սահմանների բացման մասին։ Պետք է պատրաստ լինել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նա նշեց, որ իրենք պատրաստ են, ցանկացած սցենարի համար ունեն համապատասխան գործիքներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած սցենարի ադապտացվել, մաքսային վերահսկողությունն իրականացնել։
Ինչ վերաբերում է ապաշրջափակման դեպքում Ադրբեջանից երկաթուղով ՀՀ տարածքով բեռների տեղափոխմանը, Է. Հակոբյանն ասաց, որ իրենք իրենց իրավասության շրջանկաներում մաքսիմալ վերահսկողություն են անելու, ինչ անում են հիմա ցանկացած սահմանի դեպքում։