Երկու ֆուտբոլիստ հեռացել է Փյունիկից — Armsport.am

Երևանի «Փյունիկից» հեռացել են թիմի կիսապաշտպաններ Բրայան Ալսեուսը և Միմիտո Բիային։

Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բրայան Ալսեուսը «Փյունիկ» էր տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին։ Հայիթին ներկայացնող ֆուտբոլիստը թիմում անցկացրել է 18 հանդիպում։

27-ամյա կիսապաշտպան Միմիտո Բիային «Փյունիկում» հանդես էր գալիս այս տարվա մարտից և մասնակցել է 6 հանդիպման։

Leave a Comment