Ես գլուխ չհանեցի․ Սպալետին՝ Իտալիայի հավաքականում իր աշխատանքի մասին — Armsport.am

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին պատասխանել է, թե ինչից է ամենաշատը դժգոհ ազգային հավաքականում իր աշխատանքի ընթացքում։ 66-ամյա մասնագետը նշել է, որ կլքի Ազգային թիմը՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Մոլդովայի հետ խաղից հետո, որը կկայանա հունիսի 9-ին։

«Չստացվեց հասնել խաղի այն որակին, որը ես ցանկանում էի։ Ես ափսոսում եմ դրա համար։ Երբ ստանձնեցի ազգային հավաքականը, գիտեի, որ դժվար ժամանակներ կլինեն, բայց չհաղթահարեցի դրանք։ Ինչ վերաբերում է վերջին խաղին, դուք բարի էիք դրա մասին խոսելիս։ Մենք ավելի վատին էինք արժանի։ Ես խնդիրներ ստեղծեցի իմ արդյունքներով», — ասել է Սպալետին մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Իտալիայի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Նորվեգիայից 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում։ 66-ամյա մասնագետը Իտալիայի հավաքականը գլխավորում է 2023 թվականի սեպտեմբերից։

Leave a Comment