Արսենալին տիտղոսից բաժանում է 4 մղոն․ Ռոբի Ուիլյամս — Armsport.am

Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը «Արսենալի» տնային մարզադաշտում իր ելույթի ժամանակ կատակել է լոնդոնյան ակումբի հասցեին։

«Որքա՞ն հեռու է «Արսենալը» եվրոպական տիտղոսից։ Չորս մղոն», — բեմից ասել է արտիստը։

Սա «Արսենալի» և «Տոտենհեմի» մարզադաշտերի միջև եղած հեռավորությունն է։

«Տոտենհեմը» հաղթել է Եվրոպա լիգան 2024/25 մրցաշրջանում։ «Արսենալը» երկու անգամ հասել է Եվրոպա լիգայի եզրափակիչ (2000, 2019), բայց երկու անգամ էլ պարտվել է։ 2006 թվականին նրանք պարտվել են Չեմպիոնների լիգայի եզրափակչում։

Leave a Comment