Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։

«Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Գերատեսչությունը հավելել է, որ «մեկ այլ հարձակման ժամանակ» վերացվել է այս խմբավորման զինյալ Մահմուդ Համեդը։

IDF-ն նշել է, որ «Մոջահեդների բրիգադների» արմատականները մասնակցել են Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հարձակմանը՝ առևանգելով և պատանդ պահելով մարդկանց։

Leave a Comment