
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Երկրորդի հանդիպմանը։
«Սերժին ու Քոչարյանին նախընտրական դաշինք առաջարկելուց ու մերժում ստանալուց հետո Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտում վեր է ածվել Սերժ-Քոչարյան սիամական երկվորյակների խորթ եղբոր, որին «սիամականները» առանձնապես չեն սիրում, բայց պետք եղած ժամանակ օգտագործում են՝ հանուն «օբշյակի»,- գրել է Ալեքսանյանը:
Ավելի վաղ Մայր Աթոռից հայտնել էին, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայրապետին:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ