Ռեալը նվազագույնը 40 մլն եվրո կվաստակի իր նախկին ֆուտբոլիստների տրանսֆերներից

«Ռեալ Մադրիդը» իր նախկին ֆուտբոլիստներ Տակեֆուսա Կուբոյի և Միգել Գուտիերեսի տրանսֆերների համար կստանա նվազագույնը 40 միլիոն եվրո, հաղորդում է Real Madrid Confidencial-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալ Մադրիդը» տիրապետում է այս ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի տրանսֆերային իրավունքների 50%-ին։

«Ռեալ Սոսյեդադի» 24-ամյա ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ։ Նրա տրանսֆերի փոխհատուցման գումարը կազմում է 60 միլիոն եվրո՝ պայմանագրում առկա կետի համաձայն։ Մադրիդյան գրանդը կստանա Կուբոյի տրանսֆերի գումարի կեսը։

«Ժիրոնայի» 23-ամյա իսպանացի պաշտպան Միգել Գուտիերեսով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

Leave a Comment