NASA-ի Mars Odyssey ուղեծրային սարքն ուղարկել է զարմանահրաշ մի համայնապատկեր․ դրանում Մարսի խոշորագույն հրաբուխներից մեկը՝ Արսիա Մոնսը, երևում է ամպածածկույթի տակից՝ արևածագից անմիջապես առաջ։ Լուսանկարները հրապարակվել են NASA-ի կայքում։
Արսիա Մոնսը Տարսիս լեռնաշղթայի մաս է, որտեղ գտնվում են երեք հսկայական հրաբուխներ։ Այս հսկաները հաճախ պատված են ջրային սառույցից կազմված ամպերով (ի տարբերություն Մարսի վրա ավելի տարածված՝ ածխաթթու գազից կազմված ամպերի), հատկապես առավոտյան։ Նոր լուսանկարն առաջինն է, որտեղ հրաբուխը պատկերված է հորիզոնի ֆոնին, կարծես մարսյան ուղեծրային կայանի «պատուհանից բացվող տեսարան» լինի։
Հրաբխի բարձրությունը հասնում է 20 կիլոմետրի, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է Երկրի ամենամեծ հրաբխի՝ հավայան Մաունա Լոայի բարձրությանը։ Այն նաև մարսյան երեք հրաբուխներից «ամենաամպամածն» է․ խիտ ամպերն առաջանում են, երբ օդը բարձրանում է նրա լանջերով և արագ սառչում է։ Սա հատկապես հաճախ է տեղի ունենում, երբ Մարսը գտնվում է Արեգակից իր ամենահեռու դիրքում՝ աֆելի կոչվող ժամանակահատվածում։
Համայնապատկերում երևում է նաև տարվա այս եղանակին Մարսի հասարակածը շրջապատող բնորոշ ամպային շերտը։ Թիմը հատուկ էր ընտրել Արսիա Մոնսը, որպեսզի որսա այն պահը, երբ դրա գագաթը կերևա առավոտյան ամպերի միջից, և չի սխալվել։
Նման կադր ստանալու համար Odyssey սարքը շրջվել է 90 աստիճանով, որպեսզի տեսախցիկը դիտի ոչ թե ներքև՝ դեպի մակերևույթ, այլ դեպի հորիզոն։ Այսպես գիտնականներին հաջողվել է դիտարկել մթնոլորտում առկա ամպային շերտերն ու մարսյան փոշին, իսկ նման լուսանկարների շարքը թույլ է տալիս տեսնել, թե ինչպես են դրանք փոխվում ըստ սեզոնների։
Ըստ Մերիլենդում գտնվող NASA-ի տիեզերական թռիչքների կենտրոնի ներկայացուցիչ Մայքլ Սմիթի, «մենք տեսնում ենք, թե որքան ուժգին է փոխվում Մարսի մթնոլորտը սեզոնից սեզոն»։