Նեյմարի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է — Armsport.am

Բրազիլիայի հավաքականի և «Սանթոսի» հարձակվող Նեյմարի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է։

«Հինգշաբթի օրը վիրուսային վարակի սկսվելուց հետո Նեյմարը լաբորատոր հետազոտություններ է անցել «Սանթոսի» բժշկական բաժանմունքում զննվելուց հետո, որը հաստատել է COVID-19 վարակը։

Ֆուտբոլիստն արդեն կասեցվել էր գործունեությունից նույն հինգշաբթի օրվանից, երբ ախտանիշները ի հայտ եկան, և այժմ տանն է, հանգստանում է և անցնում է ախտանշանային բուժում՝ ըստ բժշկի նշանակման», — O Globo-ն մեջբերում է «Սանթոսի» հայտարարությունը։

Նեյմարը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 խաղ՝ խփելով երեք գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։

Leave a Comment