Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունը

Բելգիայում անհայտ անձինք դանակահարել են Ուկրաինայից եկած մորն ու դստերը, ապա հրկիզել նրանց տունը, հաղորդում է VRT-ն։

«Լյովենի դատարանը սկսել է կրկնակի սպանության հետաքննություն այսօր առավոտյան Հաասրոդեում տեղի ունեցած հրդեհից հետո։ Ուկրաինական ընտանիքից 46-ամյա մայրը և նրա վեցամյա դուստրը մահացած են գտնվել իրենց տանը», – ասվում է տեքստում։

Նշվում է, որ երկու զոհերն էլ դանակի վերքեր են ստացել, իսկ տանը հրդեհը միտումնավոր է բռնկվել։ Մինչև փրկարարների ժամանումը մայրն արդեն մահացած էր, նրանք փորձել են վերակենդանացնել աղջկան, սակայն ապարդյուն։ Մահացածի որդին այդ պահին դպրոցում է եղել։

Ընտանիքը վերջին երեք տարիների ընթացքում ապրել է Բելգիայում։ Նշվում է, որ մահացածի ամուսինը կռվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից և գտնվում է ռազմաճակատում։

Leave a Comment