ԱՄՆ-Չինաստան առևտրի նախարարական հանդիպումը կկայանա Լոնդոնում հունիսի 9-ին

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկկողմ առևտրային հարցերի շուրջ նոր նախարարական հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Լոնդոնում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ուրախ եմ հայտարարել, որ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը և ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հունիսի 9-ին, երկուշաբթի օրը, Լոնդոնում կհանդիպեն չինացի պաշտոնյաների հետ՝ առևտրային համաձայնագիրը քննարկելու համար։ Հանդիպումը, հավանաբար, շատ լավ կընթանա», – Truth Social-ին հայտնել է ամերիկացի առաջնորդը։

Նոր հանդիպման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվեց հունիսի 5-ին Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև հեռախոսազրույցի ժամանակ։

Մայիսի 10-11-ը Շվեյցարիայում տեղի ունեցան ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական բանակցություններ: Այդ բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին մայիսի 14-ից մաքսատուրքերի փոխադարձ կրճատման մասին:

Leave a Comment