Հնարավոր է՝ կարկուտ. առաջիկա օրերի եղանակը

Դիտում ՝ 25 479

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Վաղը կլինի առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը:

Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 10–ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում հունիսի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկը կհասնի +29 աստիճանի։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment