
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Ռուսաստանի ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի այց Հայաստան մեկ նպատակ ունի, այն է՝ խաբել հայ ժողովրդին:
Այս համատեքստում նա նկատում է. «Պատահական չէ, որ այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից հետո ակտիվացան պրոռուսական պրոքսիները և Եկեղեցու ղեկավար դասը»:
Նրա խոսքով՝ այս ամենը վկայում է, որ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները գալիս են հասկացնելու, որ «այս իշխանության հարցը լուծելու ենք»:
Անդրադառնալով նրան, որ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մինչև ՀՀ գալը Թուրքիա և Ադրբեջան է այցելել՝ և հարցին՝ ի՞նչ հետևություններ պետք է անել, Գրիգորյանը նկատում է. «Նա այդ երկրների հետ համաձայնեցրել է ինչ-որ քայլեր՝ ՀՀ-ի դեմ ուղղված, օրինակ, «միջանցքի» հետ կապված»:
Ինչ վերաբերում է Մատիվենկոյի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուն՝ քաղաքագետը նկատում է. «Նա փորձում է շտկել Լավրովի թույլ տված սխալը, որպեսզի պուտինյանի՝ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը է՛լ ավելի չվատանա»:
Եզրափակելով զրուցակիցն ասում է. «Ռուսաստանի այսօրվա վարած քաղաքականությունը շատ վտանգավոր է ՀՀ-ի համար»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ