
Դիտում ՝ 25 478
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանում գտնվող մի քանի բնակելի շենք իսրայելական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների կողմից ենթարկվել էավելի քան քսան ավիահարվածի։
Տեղեկությունների համաձայն՝ իսրայելական կողմը, որը պնդո է, թե թիրախավորել է անօդաչու թռչող սարքերի պահման վայրերը, մերժել է Լիբանանի պաշտոնական խնդրանքը՝ հրադադարի մոնիթորինգի հանձնաժողովի միջոցով ստուգելու Իսրայելի մեղադրանքները և վիճելի շենքերը։
Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Ջոզեֆ Աունը խստորեն դատապարտել է մայրաքաղաք Բեյրութի ծայրամասում Իսրայելի ագրեսիան՝ ընդգծելով, որ միջազգային համաձայնագրի, ինչպես նաև միջազգային և մարդասիրական օրենքների և բանաձևերի հիմնական սկզբունքների այս ակնհայտ խախտումը՝ կրոնական տոնի նախօրեին, դատապարտող ապացույց է այն բանի, որ հանցագործը մերժում է կայունության, կարգավորման և արդար խաղաղության պահանջները մեր տարածաշրջանում:
Իսրայելի պաշտպանության բանակը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ԻՊԲ-ի ուժերը կործանիչներով ճշգրիտ հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններում և հարավային Լիբանանում անօդաչու թռչող սարքերի արտադրության և պահպանման ստորգետնյա վայրերին։Հայտարարության համաձայն՝ թիրախավորված վայրերն օգտագործվում են հարձակման, հետախուզական տվյալներ հավաքելու և «Հեզբոլլահ»-ի հնարավորությունները բարելավելու համար։
Ըստ ԻՊԲ-ի՝ գործողությունից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար, և Բեյրութի հարավային արվարձանի մի քանի թաղամասերի բնակիչների հարվածներից առաջ տարհանման կոչ է արվել։
Կիսվել սոց․ ցանցերում